Ռաուլ Կաստրոն ասել է՝ երբ կհեռանա Կուբայի ղեկավարի պաշտոնից![]() 22 դեկտեմբերի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից 2018-ի ապրիլին: Այդ մասին 86-ամյա պաշտոնյան հայտարարել է դեկտեմբերի 21-ին Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի նիստում: «Երբ ապրիլի 19-ին ձևավորվի Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի նոր կազմը, կավարտվի իմ երկրորդ և վերջին ժամկետը պետության և կառավարության ղեկավարի պաշտոնում: Կուբան նոր նախագահ կունենա»,-հայտարարել է Կաստրոն, գրում է Lenta.ru-ն Juventud Rebelde-ի վրա հղումով: Ռաուլ Կաստրոն գլխավորում է երկիրը 2008-ից, երբ պաշտոնից հեռացավ նրա ավագ եղբայրը՝ Ֆիդել Կաստրոն, որը 50 տարի շարունակ ղեկավարել էր Կուբան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |