Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Լուչ-Էներգիան»

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Լուչ-Էներգիան»

PanARMENIAN.Net - «ՍԿԱ-Խաբարովսկի» և «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն առաջիկայում կգլխավորի «Լուչ-Էներգիա» ակումբը: Մինչ այդ նա աշխատում էր Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացավ հոկտեմբերին:

Մասնագետն արդեն իսկ աշխատել է Վլադիվոստոկի այդ թիմի հետ 2013/14թթ.: Այն ժամանակ «Լուչ-Էներգիան» Գրիգորյանի ղեկավարությամբ 8-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում, հայտնում է Championat.com-ը:

Ներկա դրությամբ «Լուչ-Էներգիան» Ֆուտբոլի ազգային լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ թիմին միայն 1 միավոր է անջատում լիգայից դուրս մնալուց:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---