Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու իշխանությունների առաջարկը

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «ՕԵԿ»-ի մամլո քարտուղար Սուսան Աբրահամյանը: Ներկայումս կառավարության շենքում անցնում է Բաղդասարյանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:



«Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է միանալ կոալիցիոն համաձայնագրին, եւ մենք ընդառաջեցինք այդ առաջարկին: Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը, որն էլ նա ընդունել է»,-ասել է Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ այլ պաշտոններ կուսակցությանը դեռեւս չեն առաջարկվել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Ներկայումս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---