Գրիգորյանը նշանակվել է «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ![]() 26 դեկտեմբերի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ռուսական«Լուչ-Էներգիա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ: Նա արդեն աշխատել է թիմի հետ 2013/14 խաղաշրջանում: «ՍԿԱ-Խաբարովսկի» և «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդ Գրիգորյանը մինչ այդ աշխատում էր Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացավ հոկտեմբերին: «Լուչ-Էներգիան» Գրիգորյանի ղեկավարությամբ 8-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում: Գրիգորյանի ավագ օգնականը կլինի Ալեքսանդր Ալֆյորովը, իսկ դարպասապահների հետ աշխատանքի գծով օգնականը կլինի Նիկոլայ Գրիշինը: Գրիշինը նույնպես արդեն աշխատել է թիմի հետ 2008-2010թթ. և 2016-2017թթ.: Մարզչական շտաբի նախկին կազմից կշարունակի աշխատել միայն Անատոլի Ագրոֆենինը: «Գրիգորյանի գլխավոր խնդիրն է լինելու պահպանել ակումբի ներկայությունը ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում: Անկեղծ ասած, դա շատ բարդ խնդիր է: Կա ևս մեկ բարդություն՝ ակումբի մասով գործում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքը, ուստի Գրիգորյանը չի կարող հզորացնել թիմը նոր խաղացողների հաշվին: Բացի այդ, ակումբը ֆինանսական դժվարություններ ունի՝ուստի առավել գնահատելի կլինի, եթե հաջովի հասնել նպատակին»,-ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Ներկա դրությամբ «Լուչ-Էներգիան» Ֆուտբոլի ազգային լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ թիմին միայն 1 միավոր է անջատում լիգայից դուրս մնալուց: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |