ՌԴ-ն սիրիական Տարտուսում գործող ՌԾՈւ կետը կվերածի լիարժեք ռազմակայանի![]() 26 դեկտեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն սկսել է մշտական ռազմական խմբավորման կազմավորումը Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 26-ին քննարկել է փաստաթուղթը, որով նախատեսվում է ընդլայնել գործող ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում մինչև լիարժեք ռազմածովային բազա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերապահվել է, որ միաժամանակ Տարտուսում կկարողանա տեղակայվել 11 նավ, այդ թվում ատոմային: Ռազմակայանի ընդլայնման ծախսերը տարեկան կկազմեն 3,2 մլրդ ռուբլի: Համաձայնագիրը կնքվել է 49 տարով՝ 25-ամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ: «Գլխավոր գերագույն հրամանատարը հաստատել է Տարտուսում և Հմեյմիմում տեղակայման հիմնական կետերի կառուցվածքն ու հաստիքակազմը»,-ասել է Շոյգուն: 2017-ի դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց դուրս բերել ռուսական զորքերի մեծ մասը Սիրիայից: Սակայն, նշվեց, որ ռուսական ռազմակայանները Հմեյմիմում և Տարտուսում կշարունակեն գործել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |