Ծագումով հայ գրող Դովլաթովի մասին ֆիլմը վարձույթում կհայտնվի 2018-ի մարտից28 դեկտեմբերի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին հավակնող ֆիլմերի ցանկում է, վարձույթում կհայտնվի 2018 թվականի մարտից: Այս մասին գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: «Շտապում ենք հայտնել, որ ռեժիսոր Գերման-կրտսերի «Դովլաթով» նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, Ռուսաստանում վարձույթ կմտնի 2018 թվականի մարտի 1-ին»,- հայտնել են կինոնկարի վարձույթի կազմակերպիչները: «Դովլաթով» ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում հայկական և հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի 1971 թվականին կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |