Վարչապետ. Սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է ծախսափակ լինի

Վարչապետ. Սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է ծախսափակ լինի

PanARMENIAN.Net - Սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրած նախագծին, որը վերաբերում էր 2006-ի սունվեցիայի կարգում փոփոխության իրականացմանը:

«Խնդիրը վերաբերում է ընդհանուր տրամաբանությանը՝ ավելին ավելիով, համայնքների ֆոնդային բյուջեները մեծացնելու և սարքավորումների վրա ծախսերը մեծացնելու հնարավորությանը», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը::

Վարչապետը, նշել է, որ վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ձևակերպել են, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն: «Շատ հստակ ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ, պատկերացնելու համար մենք երկու երրորդից ավելին, եթե ոչ ավելին, սուբսիդավորում ենք: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից և այն սուբսիդավորումից, որը համահարթեցմամբ տալիս ենք իրեն, որոշակի կապիտալ ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում և ֆոնդայի բյուջետավորման գնա, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու», - ասել է նա:

Վարչապետը նշել է, որ, իրականում, սրանով 2018-ին կարող են բավականին մեծ արդյունք ստանալ, քանի որ սեփական եկամուտը աճում է:«Այսինք՝ մենք ակնկալում ենք այստեղ որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն», - ընդգծել է Կարապետյանը։

Նախարարը պարզաբանել է, որ փոփոխություն է կատարվում միայն մեկ կետով, ըստ որի՝ համայնքներին հատուկ կարգով սունվեցիա են տրամադրում, եթե համայնքը ներկայացնում է ծրագիր, մասնակցություն է ցուցաբերում դրան՝ ամենաքիչը հիսուն տոկոսի չափով, մնացածը պետւթյունը կարողանում է լրացնել, եթե ծրագիրը անցնում է իր փուլերը:

«Մենք հաշվարկում ենք, որ այս մեխանիզմով կապիտալ ծախսեը և սարք-սարքավորումների գնումը համայնքներում կմեծացնենք տասնապատիկ անգամ՝ այսօրվա գործող չափերի համեմատ, քանի որ շատ փոքր ծավալ է կազմում», - ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---