Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ բազմաբնակարան շենք կկառուցվի

Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ բազմաբնակարան շենք կկառուցվի

PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 28-ի նիստում որոշել է ՀՀ ԳԱԱ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրված շենքերը վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կազմակերպությունը իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:

Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և մոտ 1000 երիտասարդ մասնագետի ներկայացրած դիմումները՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---