Բաքվում ուսուցիչը զրկվել է աշխատանքից հայերի հանդեպ հանդուրժողականության պատճառով

Բաքվում ուսուցիչը զրկվել է աշխատանքից հայերի հանդեպ հանդուրժողականության պատճառով

PanARMENIAN.Net - Բաքվի թիվ 220 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, որն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կողմնակից է և քարոզել է դա աշակերտների շրջանում, զրկվել է աշխատանքից:

Այդ մասին axar.az կայքին է հայտնել ինքն Ազիզովը, որը հատուկ տեսանյութեր է պատրաստում՝ որպես ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից: Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ նա խնդրել է ուսուչական խորհրդի նիստ գումարել դպրոցում, սակայն նրա խնդրանքը հաշվի չեն առել:

Միևնույն ժամանակ modern.az պորտալը պնդում է, որ վերջերս Ազիզովն աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել նրան Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին և հրապարակել էր լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ բողոքների առիթ է դարձել Ադրբեջանում:

Ավելի վաղ սոցցանցերում բողոքներ էին տարածվել այդ ուսուցչի դեմ, որտեղ ասվում էր, որ նա ինքն է բացահայտ խոստովանում, որ աշակերտների շրջանում հայերի հանդեպ հանդուրժողականություն է սերմանում, գրում է minval.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---