10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ29 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - 10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 3,8 անգամ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ մոտ 70 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարում հասել է մոտ 270 մլրդ դրամի: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,7 անգամ՝ գերազանցելով 59 մլրդ դրամը: 2,2 աճել է միջին անվանական աշխատավարձը՝ 2007-ի 68.000 դրամից 2017-ին հասնելով 153.000 դրամի: «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի մոտ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում մոտ 3.8 անգամ ավելի: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք մոտ 800 միլիոն կՎտ/Ժ-ի»,- անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նշել է պետնախարարը: 10 տարում մոտ 40%-ով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007-ի 52.000 տոննայից անցնող տարում հասնելով 160,000 տոննայի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |