Կինոքննադատները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը![]() 29 դեկտեմբերի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Variety-ի փորձագետները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը, որոնք չեն դարձել վարձույթի առաջատարներ, չնայած կինոքննադատների բարձր գնահատականներին: Առաջինը ցանկում Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղնիկի սպանությունը» ֆիլմն է Նիքոլ Քիդմանի և Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Մայիսին, երբ ֆիլմը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում, կանխատեսումներ եղան, որ այն կառաջադրվի Օսկարի և նույնիսկ համեմատում էին Սթենլի Կուբրիկի ֆիլմերի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Սակայն, դիստրիբյուտորը բազում այլ նախագծեր ուներ և ֆիլմը պատշաճ ուշադրության չարժանացավ: Աննկատ մնաց նաև «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմը Չարլի Հաննեմի, Ռոբերտ Պատիսոնի և Սիեննա Միլլերի մասնակցությամբ, որը պատմում է դեպի Ամազոնի ջունգլիներ խորհրդավոր գիտարշավի մասին: Եռյակը եզրափակում է «Սեռերի պատերազմը» Ուիմբլդոնի չեմպիոն Բոբբի Ռիգսի և թենիսիստուհի Բիլլի Ջին Քինգի միջև, որի դերում նկարահանվել է Էմմա Սթոունը: Ընդհանուր առմամբ ցանկում 13 ֆիլմ կա, այդ թվում «Ավելի ուժեղ», «Մադբաունդ» ֆերման», «Փաթթի Քեյքս», «Լողափնյա առնետները», «120 հարված րոպեում», «Ուրվականի պատմությունը», «Անձնական գնորդը», «Լավ ժամանակը», «Նրանց աստղային ժամը» կինոժապավենները և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |