HBO-ն հաստատել է` «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն 2018-ին չի թողարկվի 5 հունվարի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Այս մասին է հայտարարել հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չեն նշվում: «Գահերի խաղն» ամերիկյան գրող Ջորջ Մարթինի «Սառցի և հրի երկը» ստեղծագործության էկրանավորումն է: Նրա կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմերի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող զինվորականների մասին: Սերիալը համաշխարհային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշներն ունեցող կինոստեղծագործություններից է: Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |