Սաակաշվիլին Վրաստանում հեռակա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման 5 հունվարի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու վերաբերյալ գործով: Ըստ գործի նյութերի՝ երկրի նախկին նախագահը ապօրինաբար խոստացել է ներում շնորհել Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ոստիկաններին: Այնուհետև շրջանցելով համաներման հանձնաժողովին՝ ներել է Գերոնտի Ալանիային, Միխայիլ Բիբիլուրիձեին, Ավթանդիլ Ափցիաուրիին և Ալեքսանդր Գաչավային, ստեղծել դատապարտյալների վաղաժամկետ ազատման իրավական լծակ: Ռուսաստանյան «Կոմերսանտը» գրում է, որ Սահակաշվիլին սպանության համար դատապարտվածներին վաղաժամ ազատություն է տվել՝ փոխարենը պահանջելով լռել այն մասին, որ Գիրգվլիանիի սպանությունը կազմակերպված է եղել երկրի ներքին գործերի նախարարության և այն ժամանակ նախագահ Սահակաշվիլիին մոտ կանգնած օղակների կողմից: 28-ամյա Սանդրո Գիրգվիլիանին ընկերոջ՝ Լևան Բուխաիձեի հետ 2006-ի հունվարի 28-ին այցելել էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող բարը, որտեղ էին նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վանո Մերաբիշվիլիի տիկինը՝ Տակո Սակալայան: Գիրգվիլիանիի և նշված անձանց միջև վեճ էր բռնկվել, որից հետո նրան տարել էին անտառ, ծեծի ենթարկել ու տանջամահ արել: Սպանությունը քաղաքական սկանդալի պատճառ էր դարձել Վրաստանում. ընդդիմությունը պահաջել էր ազատել պաշտոնից Մերաբիշվիլիին, որը ճնշում էր գործադրում քննության վրա, սակայն Սաակաշվիլին հրաժարվել էր պատժել նախարարին: Երբ Սաակաշվիլիի ու Մերաբիշվիլիի կուսակցությունը պարտվեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում, Գիրգվիլիանիի գործով անցնողներից շատերը փախան արտերկիր, սակայն ավելի ուշ արտահանձնվեցին: Վանո Մերաբիշվիլին արդեն պատիժ կրում է այլ իրավախախտումների համար, որոնք կատարել էր իշխանության շարքերում լինելու ժամանակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |