ՌԴ կառավարությունը հաստատել է 2018-ի գազի գինը ՀՀ համար 5 հունվարի 2018 - 20:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ արձանագրության ստորագրմանը, որով նախատեսվում է պահպանել 2018-ին ՀՀ-ին մատակարարվելիք գազի գինը 1000 խմ համար 150 դոլարի սահմանում: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում: Նոյեմբերի վերջին արձանագրության ստորագրումը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից: Մեկ այլ կարգադրությամբ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին համաձայնագրում ուղղումներ կատարելու վերաբերյալ: Ըստ կարգադրության «Գազպրոմի » բաժնեմասը «Հայռուսգազարդի » կանոնադրական դրամագլխում 80%-ից հասցվել է 100%-ի: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան 2018-ի նոյեմբերի 1-ին մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունից առաջացած ֆինանսական հոսքերի հաշվարկների մոդելները գազա- և էներգամատակարարման համակարգերում: Գազի նախկին $165 փոխարեն $150 գինը սահմանվել է 2016-ի ապրիլի 7-ին և հաստատվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ 2016-ի հոկտեմբերին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |