Վազորդ Ուսեյն Բոլտը մտադիր է կարիերան որպես ֆուտբոլիստ շարունակել 8 հունվարի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - 100 մ վազքում 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը մտադիր է կարիերան շարունակել որպես ֆուտբոլիստ: «Վնասվածքն անցյալում է, ես կրկին գերազանց մարզավիճակում եմ: Մարտին դիտում եմ անցնելու «Բորուսիայում», որից հետո պարզ կդառնա, կկարողանամ արդյոք ֆուտբոլային կարիերա սկսել: Եթե ինձ ասեն, որ ես գոհացնում եմ իրենց և հարկավոր է մի քիչ մարզվել, ես այդպես էլ կանեմ»,-ասել է մարզիկը, գրում է Lenta.ru-ն Daily Express-ի վրա հղումով: Մարզիկը պատմել է, որ երազում է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Ես խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և խնդրել եմ նրան բարեախոսել ինձ համար: Նա պատասխանել է, որ եթե ես առողջ լինեմ և լավ մարզավիճակում, նա կտեսնի, թե ինչ կարելի է անել»,-ասել է նա: Հունիսին մարզիկն արդեն հայտարարել էր, որ մտաիրդ է մարզվել «Բորուսիայի» հետ՝ խոստովանելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն է և երազում է խաղալ այդ թիմի կազմում: 2017-ի օգոստոսին Բոլտը մասնակցում էր 100-ական մետր 4 փոխանցավազքի Լոնդոնի աշխարհի առաջնությունում, սակայն վնասվածք ստացավ և չհասավ եզրագծին: Նույն առաջնությունում նա բրոնզ նվաճեց: Այդ մրցաշարը վերջինը դարձավ Բոլտի կարիերայում: Բոլտը 8-ակի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի 11-ակի չեմպիոն, և 100 մ (9,58 վայրկյան) և 200 մ (19,19 վայրկյան) դիստանցիայի մրցավազքերի ռեկորդակիր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |