Mercedes-Benz-ը երկու նոր պիկապ է ներկայացնելու. Դրանց մեջ կարելի է ապրել և կերակուր պատրաստել![]() 8 հունվարի 2018 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Mercedes-Benz ընկերությունը Caravan, Motor, Touristik զբոսաշրջային ցուցահանդեսների ընթացքում X-Class-ի պիկապի հիման վրա նախագծված երկու մեքենայի նախագիծ է ներկայացնելու: Դրանց մեջ հնարավոր կլինի ապրել և կերակուր պատրաստել: Այս մասին գրում է ռուսաստանյան Motor կայքը: Մոդելների մշակման վրա աշխատել է երկու ընկերություն՝ Tischer-ը և VanEssa-ն: Պիկապներից մեկն ունենալու է 150 սմ լայնությամբ և 2 մետր բարձրությամբ բնակելի մաս, որի ներսում լինելու է մահճակալ, խոհանոց, բազկաթոռներ, ծալովի լվացարան, պտտվող զուգարանակոնք և լոգասենյակ: Երկրորդ ավտոմեքենայում լինելու է խոհանոց՝ սառնարանով, սպասքի և մթերքների պահարաններով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |