Առևտրաշրջանառությունը 11 ամսում 14%-ով աճել է

Առևտրաշրջանառությունը 11 ամսում 14%-ով աճել է

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 14,4%-ով՝ կազմելով 2,272 մլրդ դրամ 2016-ի նույն ժամանակահատվածի 1,944 մլրդ-ի դիմաց:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 25,3%-ով, մանրածախ առևտրինը՝ 6,1%-ով, 17%-ով՝ մեքենաներինը:

2017-ի 11 ամսում 14%-ով աճել է նաև ծառայությունների ծավալը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ մոտ 20%, կացության, հանրային սննդի ոլորտում՝ 19,7%, և տրանսպորտի ոլորտում՝ 14,6%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---