Սիրիան մեղադրել է Իսրայելին մեկ գիշերում հրթիռային 3 հարձակման մեջ 9 հունվարի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը հունվարի լույս 9-ի գիշերը 3 անգամ հարձակում է գործելՍիրիայիտարածքի վրա՝ կիրառելով ավիացիա և «ցամաք-ցամաք» հրթիռներ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ սկզբից Իսրայելի ինքնաթիռները, որոնք Լիբանանի օդային տարածքում էին, հրթիռներ են արձակել Դամասկոսի արվարձան Ալ Քութաիֆի ուղղությամբ, իսկ սիրիական ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը, գրում է Deutsche Welle-ն: Դրանից հետո Իսրայելը «ցամաք-ցամաք» հրթիռներ է արձակել Հոլանի բարձունքից, սակայն սիրիական զորքերը խոցել են դրանք: Հետո Իսրայելը կրկին 4 հրթիռ է արձակել Սիրիայի ուղղությամբ արդեն իր տարածքից: Այդ հրթիռներից մեկը խոցվել է, սակայն, մյուսները պայթել են սիրիական ռազմական օբյեկտների տարածքում՝ նյութական վնաս պատճառելով: Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի հայտարարությունը: Չնայած, որ Իսրայելի ՌՕՈւ հրամանատարը 2017-ի օգոստոսին խոստովանեց, որ երկրի ավիացիան մոտ 100 անգամ ռմբակոծել է Սիրիան, սովորաբար Իսրայելի ներկայացուցիչները չեն մեկնաբանում նման հաղորդագրությունները՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով դրանք: Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին օգտագործել Սիրիայի տարածքը բարձր ճշգրտության զենքի ստեղծման կամ այն լիբանանյան «Հեզբոլլահին» փոխանցելու համար, որն արդեն 6 տարի է օգնում է սիրիական բանակին պայքարել ընդդիմադիր ուժերի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |