Չիլինգարյան. Դառնալով ԵՏՄ անդամ՝ հայ սպառողը դեռ ոչ մի դրական բան չի տեսել

Չիլինգարյան. Դառնալով ԵՏՄ անդամ՝ հայ սպառողը դեռ ոչ մի դրական բան չի տեսել

PanARMENIAN.Net - Դառնալով ԵՏՄ անդամ՝ հայ սպառողը դեռ ոչ մի դրական բան չի տեսել. Ամանորի շեմին արդեն եղան թանկացումներ, բայց պարզվեց, որ էլի են թանակցումներ սպասվում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Ակցիզային հարկերի բարձրացման պատճառով, օրինակ՝ լիցքավորվող գազը, որը մեր մոտ ամենաէժան վառելիքն է համարվում, թանկացավ, քանի որ մեր երկիրը ԵՏՄ անդամ է ու մեզ մոտ ակցիզները պետք է բարձրացվեն՝ համապատասխանելու ԵԱՏՄ անդամ մնացած երկրների մակարդակին», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Չիլինգարյանն ընդգծել է, որ ակցիզային հարկերի բարձր շեմը միության անդամ մնացած երկրների համար նորմալ է, քանի որ այնտեղ կենսական մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում:

«Արդյունքում ստանում ենք այն, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ մեր սպառողը դեռ ոչ մի դրական բան չի տեսել», - նկատել է նա:

Չիլինգարյանի խոսքով՝ այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև կառավարությունը, որը, բացի օրեսնդրական փոփոխություններից, ոչ մի բան չի անում, իսկ օրենսդրական փոփոխություններից էլ մինչ այսօր որևէ տնտեսվարող գոհ չի մնացել:

2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր հարկային օրենսգիրքը, որի պայմաններում այլևս չի գործելու ԵՏՄ անդամակցելուց հետո ՀՀ համար սահմանված ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը:

2017-ը նշանավորվեց սպառողական շուկայում որոշ ապրանքնեի աննախադեպ թանկացմամբ: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 11 ամսում թանկացան մոտ 4%-ով, 3%-ով թանկացան ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը: Աննախադեպ՝ 38%-ով գնաճ արձանագրվեց նորզելանդական կարագի շուկայում. 2017-ի օգոստոս-նոյեմբերին 1 կգ կարագի գինը կազմեց մոտ 4000 դրամ:2018-ին ԱԳԼՃԿ-ներում տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով:

Ընթերցեք նաև. ԵԼՔ-ը թանկացումների դեմ երթ կանցկացնի

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---