ԵԼՔ-ը թանկացումների դեմ երթ կանցկացնի

ԵԼՔ-ը թանկացումների դեմ երթ կանցկացնի

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը հունվարի 19-ին Երևանում երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների: Այդ մասին հայտնել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին՝ ժամը 17․00-ին, ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը», - ասվում է գրառման մեջ:

2017-ը նշանավորվեց սպառողական շուկայում որոշ ապրանքնեի աննախադեպ թանկացմամբ: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 11 ամսում թանկացան մոտ 4%-ով, 3%-ով թանկացան ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը: Աննախադեպ՝ 38%-ով գնաճ արձանագրվեց նորզելանդական կարագի շուկայում. 2017-ի օգոստոս-նոյեմբերին 1 կգ կարագի գինը կազմեց մոտ 4000 դրամ:2018-ին ԱԳԼՃԿ-ներում տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---