Երեխաներ ունեցող ուսանողների ուսվարձի փոխհատուցման հայտերն ընդունվում են

Երեխաներ ունեցող ուսանողների ուսվարձի փոխհատուցման հայտերն ընդունվում են

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Հայտատուները պետք է ներկայացնեն՝

• Դիմում (լրացվում է տեղում)

• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը

• Մեկ լուսանկար (3x4)

• Ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է)

• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից

• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)

• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները

• Փոխանցման հաշիվ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 1-ը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---