Բիթքոինն էժանանում է, Kodak-ն էլ մտադիր է լուսանկարիչների կրիպտոարժույթ թողարկել

Բիթքոինն էժանանում է, Kodak-ն էլ մտադիր է լուսանկարիչների կրիպտոարժույթ թողարկել

PanARMENIAN.Net - Kodak ընկերությունը հայտարարել է սեփական բլոկչեյն հարթակի՝ KODAKOne-ի և KODAKCoin կրիպտոարժույթի գործարկման մասին: Այդ մասին նորությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 2 անգամ՝ 120%-ով: Առաջնային ներդրումների հավաքագրումը (ICO) կսկսվի 2018-ի հունվարի 31-ին:

Մինչդեռ աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը, էժանանում է, քանի որ ներդրողներին հետաքրքրում են նոր վիրտուալ արժույթները, այդ են վկայում սակարկությունների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ CoinMarketCap պորտալի, հունվարի 10-ին Երևանի ժամանակով 13:40-ին բիթքոինն էժանացել է 8,05%-ով՝ մինչև $13.944:

Վերջին շրջանում ներդրողները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում կիրառման սահմանափակ ոլորտներով նոր կրիպտոարժույթներին: Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվում նոր կրիպտոարժույթների քանակի արագ աճին:

Ըստ CoinMarketCap-ի, կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 695,8 մլրդ դոլար է, բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների շուկայի մոտ 33,7%-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---