ԶԼՄ-ներ. Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում10 հունվարի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կարլես Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին Բրյուսելում պայմանավորվել են «Միասին հանուն Կատալոնիայի» և «Կատալոնիայի ձակախողմյան հանրապետականներ» կուսակցությունները: Փակ դռների ետևում անցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պուչդեմոնը, գրում է ՌԻԱ Նովոստին իսպանական ԶԼՄ-ների վրա հղումով: Պուչդեմոնը, որի համար Իսպանիայի Գերագույն դատարանը կալանավորման թույլտվություն է տվել Իսպանիայի տարածքում, առաջարկում է իր թեկնածության հաստատման կարգն անցկացնել տեսակապով կամ հանձնարարել որևէ մեկին ընթերցել իր ելույթը: Ինքը Պուչդեմոնը տեսակապով հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, եթե նրան անձեռնմխելիության երաշխիքներ տրվեն: Կատալոնիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 17-ին: 2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքները Իսպանիայի կառավարությունը և Սահմանադրական դատարանը չճանաչեցին: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի կառավարությունը, որտեղ մեծամասնություն էին կազմում անկախության կողմնակիցները, անկախություն հռչակեց: Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց ինքնավար մարզում, Ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 21-ին: Չնայած, որ առաջին տեղը գրավեց կենտորանամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը, անկախության կողմնակից 3 ուժերը բացարձակ մեծամասնություն ստացան՝ 70 մանդատ 135-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |