ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով 1 մարտի 2008 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այսօր հայտարարել է, որ «չափազանց մտահոգված է այսօր առավոտյան Երեւանում անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված ցուցարարներին ցրելու գործողության ընթացքում վիրավորների մասին հաղորդագրությունների կապակցությամբ»: Թերի Դեւիսը հայտարարել է, որ «եթե դրանք հաստատվեն, բոլոր հաղորդագրություններն ուժի չափազանցված կրառման մասին պետք է լիարժեքորեն ուսումնասիրվեն»: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաեւ հետագա բռնությունը թույլ չտալու կարեւորության մասին: «Ես նաեւ անհանգստացած եմ հաղորդագրություններով այն մասին, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա իրոք այդպես է, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցագործություն կատարելու համար, ապա նրան պետք է պատշաճ կերպով մեղադրանք առաջադրվի: Ժողովրդավարական երկրում դուք չեք կարող կամայականորեն ձեռրբակալել քաղաքական ընդդիմախոսներին, - հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |