Netflix-ը թողարկել է իր ամենաթանկ սերիալի նոր թրեյլերը (վիդեո) 12 հունվարի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ձևափոխված ածխածին» սերիալի նոր թրեյլերը: Սերիալը պատմում է իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են XXIV դարում: Այդ ժամանակվա տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել մարդկային գիտակցությունը թվային կրիչների վրա և փոխանցել մի մարմնից մյուսին: Գլխավոր հերոսը նախկին զինվոր Տակեշի Կովաչն է, որն, արթնանալով, հայտնաբերում է, որ իրեն «ներբեռնել են» այլ մարդու մարմնի մեջ: Ֆիլմի բոլոր 10 սերիաները Netflix-ը կցուցադրի փետրվարի 2-ից: Սերիալի պիլոտային սերիայի ռեժիսորն է Միգել Սապոչնիկը, որը նկարահանել է «Գահերի խաղի» 5-րդ եթերաշրջանի հանրահայատ «Ապօրինի զավակների ճակատամարտը», գրում է birdinflight.com-ը: Սերիալում նկարահանվել են Յուել Քիննամանը, Ռենե Էլիզ Գոլդսբերին, Ջեյմս Պյորֆոյը, Քրիստին Լեմանը: Սցենարը գրել է Լաետա Կալոգրիդիսը, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին» ֆիլմի վրա աշխատանքով: «Ձևափոխված ածխածին» սերիալը համարվում է ամենաթանկարժեքը Netflix-ի պատմության մեջ՝ էպիզոդներից յուրաքանչյուրի նկարահանման համար ընկերությունը ծախսել է 6-7 մլն դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |