ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի առևանգումն ու ազատազրկումը15 հունվարի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում արտահայտվելու և ԶԼՄ-ների ազատության իրավունքի, պաշտպանության, պատշաճ իրավական գործընթացների վերաբերյալ: Մուխթարլիի հանդեպ ադրբեջանական դատարանի որոշումն այդպես է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հունվարի 14-ին հրապարակված հայտարարության մեջ: Ինչպես ասվում է փաստաթղթում, «Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը Վրաստանում, որին հաջորդեց նրա ձերբակալությունն ու դատական հետապնդումն Ադրբեջանում, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննության կարիք ունի»,գրում է Deutsche Welle-ն: Բրյուսելը կոչ է անում Բաքվին հրատապ կարգով քննել «մարդու հիմնարար իրավունքների իրացման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը» և ազատ արձակել այդ անձանց, ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիթեր Հայերթը հայտարարություն էր արել Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործի վերաբերյալ՝ կոչ անելով ազատել նրան: Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն): Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |