Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ. Նրան դատի կտան![]() 16 հունվարի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ: Meduza կայքի փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը: Նման մեղադրանք են ներկայացրել VIP Protective Services անվտանգության ընկերության ներկայացուցիչները, որոնք անվտանգություն են ապահովել «Քարտե տնակը» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում: Ընկերության ղեկավար Էռլ Բլյուն պատմել է, որ դերասանը հրաժարվել է սեղմել ընկերության սևամորթ աշխատակիցների ձեռքը, անվանել է նրանց «նեգր» և պահանջել հեռացնել նկարահանման հրապարակից: «Երբ մենեջերը ցանկացավ ներկայացնել ինձ և իմ գործընկերոջը, Սփեյսին արհամարհական հայացքով նայեց մեզ, ապա շրջանցելով մեզ, բարևեց անվտանգության սպիտակամորթ աշխատակցին և հեռացավ»,- պատմում է Բլյուն: Նրա խոսքով, դեպքերը տեղի են ունեցել դեռևս 2012 թվականին, սակայն նա որոշել է պատմել դրանց մասին հիմա: Հաջորդ եթերաշրջանների համար պայմանագիրն ընկերության հետ չի երկարացվել: Ընկերության ղեկավարը մտադիր է դատի տալ դերասանին: 2017 թվականի հոկտեմբերին Netflix ընկերության «Քարտե տնակ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին մեղադրվեց սեռական ոտնձգության մեջ: Այս սկանդալից հետո, ընկերությունը որոշեց դադարեցնել գործակցությունը դերասանի հետ և առանց նրա նկարահանել սերիալի վերջին եթերաշրջանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |