Մաքգրեգորին զրկել են UFC չեմպիոնի տիտղոսից17 հունվարի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Խառը ոճի մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսից: Այդ մասին հայտնել է իրավիճակին իրազեկ աղբյուրը: «Քոնորը զրկվել է տիտղոսից, քանի որ երկար ժամանակ չի պաշտպանել այն»,-ասել է աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը: Մաքգրեգորը վերջին մենամարտը UFC-ում անցկացրել է UFC 205 մրցաշարում 2016-ի նոյեմբերին՝ տեխնիկական նոկաուտով 2-րդ ռաունդում հաղթելով ամերիկացի Էդդի Ալվարեսին: 2017-ի հունվարի 27-ին նա մենամարտել է բռնցքամարտի կանոններով ամերիկացի Ֆլոյդ Մեյուեզերի հետ՝ պարտվելով տեխնիկական նոկաուտով 10-րդ ռաունդում: Ըստ UFC նախագահ Դեյնա Ուայթի, Մաքգրեգորը տիտղոսային մենամարտի իրավունք կստանա առաջնությունում՝ ելույթները վերսկսելուց անմիջապես հետո: Մաքգրեգորը 24 հանդիպում է անցկացրել խառը մենամարտերում՝ 21 հաղթանակ տանելով, որից 18-ը՝ վաղաժամ, և 3 պարտություն կրելով: UFC առաջնության առաջին տիտղոսը նա նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |