Խաչանովն Australian Open-ի, երկրորդ փուլում կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ![]() 17 հունվարի 2018 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի թենիսի բաց առաջնության՝ Australian Open-ի, երկրորդ փուլում խաղալու է հայտնի արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ: Առաջնությունն անցնում է Մելբուրնում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է: Անվանի արգենտինացու հետ հանդիպումից առաջ Խաչանովն ասել է. «Փորձելու եմ տրամադրվել, նախապատրաստվել», հայտնում է eurosport-ը: Առաջին փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Պիտեր Պոլանսկուն: Թենիսիստները կորտում մոտ 2,5 ժամ են անցկացրել: Խուան Մարտին Դել Պոտրոն առաջին փուլում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոյին: Australian Open-ը կավարտվի հունվարի 28-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |