Տիգրան Թորոսյան. Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն բոլորի համար

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասել է, որ Երեւանում կատարված իրադարձությունները ոչ շիտակ քաղաքականության արդյունք են եւ պատահածը պետք է դաս լինի բոլորիս համար: «Սա այս իրավիճակում մնացած միակ քայլն է: Այլ բան հնարավոր չէր անել այլեւս: Չձեռնարկելով համապատասխան քայլեր, մենք ուղղակի թույլ կտայինք Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին շարունակել անկարգությունները մեր քաղաքում: Այս որոշումը այնքան հեշտ չի կայացվել, ինչպես կարող է թվալ, սակայն այլ ելք ուղղակի չկար»,-ասել է Տիգրան Թորոսյանը: «Կատարվածն այն ատելության եւ չարության արդյունքն էր, որ տարածում էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները ապօրինի հանրահավաքների ժամանակ: Դա այն ատելության շարունակությունն է, որն իր արտացոլումը գտավ խորհրդարանում 1996 թվականին»,-նշել է նա:



Տիգրան Թորոսյանն ընդգծել է նաեւ, որ «Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, ցավոք սրտի: Այո, դժբախտաբար, այս ամբողջ ժամանակահատվածում մենք չկարողացանք հասնել այն բանին, որ ապօրինի զենք կրող մարդ չլինի այս երկրում, չկարողացանք բազմաթիվ բաներ անել, չկարողացանք ապահովել օրենքի լիարժեք գերակայությունը: Սրանք իսկապես խնդիրներ են եւ չափազանց լուրջ խնդիրներ են: Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգի՞ն մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը: Սա է իրականությունը: Ամեն ինչ արվել է` արդեն այլ ելք չունենալով: Ես կարծում եմ` իրավապահ մարմինները պիտի վճռական լինեն եւ պիտի թույլ չտան մեր երկրում նման բաներ»,-հայտարարել է նա: «Ինչ տեղի է ունեցել, պիտի դաս լինի եւ ընդամենը մեկ բան պետք է անել` լինել պարզ ու շիտակ, անկեղծ ու ազնիվ: Ժողովրդի նկատմամբ միշտ չէ, որ դա արել են եւ այդ պատճառով էլ սա պատահեց: ՀՀ ԱԺ խոսնակը ամփոփել է իր խոսքն, ասելով, որ«հանրապետության նախագահի հրամանագիրը միանգամայն տեղին է եւ խորհրդարանը, նույնպես պատասխանատվություն կրելով երկրի եւ իրավիճակի ու ապագայի համար, պիտի անպայման իր վերաբերմունքով աջակցություն հայտնի այս հրամանագրին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---