Շինթույլտվության տրամադրման կարգը կհստակեցվի18 հունվարի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 18-ի նիստը մեկնարկել է վարչապետի հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված հարցերի հստակեցմանը։ Ըստ Կարեն Կարապետյանի՝ այստեղ վարչարարության պարզեցման խնդիր կա։ Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմին ներկայացնել թույլտվություն ստանալու պարզեցված փաթեթ, հայտնում է «Երկիր Մեդիան»։ «Անհրաժեշտ է խորհրդակցություն անցկացնել ներդրողների ու կառուցապատողների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, քանի որ տարեվերջին աշխուժություն է նկատվել շինարարության ոլորտում, ինչը սպասվում է, որ կշարունակվի 2018-ին ևս»,- նշել է վարչապետը։ 2017 թվականի օգոստոս ամսից աճի միտումներ արձանագրվեցին շինարարության ոլորտում, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին շինարարության ծավալները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 6 և 7 տոկոսով։ Նոյեմբերին այդ թիվը հասավ 13.2 տոկոսի։ 2017-ի տասնմեկ ամիսների ցուցանիշը գերազանցել է 2016-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով։ 2018-ի հունվարից ակնկալվում է զգալի աճ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |