Չինական ակումբը մտադիր է գնել Ռոնալդուին

Չինական ակումբը մտադիր է գնել Ռոնալդուին

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է շարունակել կարիերան չինական «Տյանցզին Ցյուանցզյանում»: Թիմում մտադիր են օգտվել 32-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունից, որը դժգոհ է «Ռեալում» իր դիրքից:

Գումարը, որը պատրաստ է չինական ակումբը ծախսել Ռոնալդուի վրա, չի հրապարակվում, գրում է Lenta.ru-ն Gianlucadimarzio.com-ի վրա հղումով:

Պորտուգալացու պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ սպառվում է 2021-ին:

Հունվարի 16-ին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարգադրեց նոր թիմ գտնել Ռոնալդուի համար: Համապատասխան հանձնարարականը նա փոխանցել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին: Դրանից մի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն նեղացել է Պերեսից և ցանկանում է հեռանալ ակումբից: Նա կարծում է, որ իրեն խաբել են՝ ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր չառաջարկելով: Պորտուգալացին խնդրել է վաճառել իրեն 100 մլն եվրոյով 2018-ի ամռանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---