Գիտության ոլորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմանները հայտնի են19 հունվարի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Գիտության և կրթության բնագավառում կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում տեղադրված համապատասխան օրենքի նախագծում: Բնագավառում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվելու են 100 բալանոց համակարգով: Տարկետում ստանալու իրավունք ձեռք կբերեն առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվելու են տարբեր բալային միավորներ. առավել բարձ միավորներ կնախատեսվեն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Քաղաքացին պետք է տվյալ ոլորտի վերաբերյալ ունենա հոդվածներ գրախոսվող գիտական ամսագրերում, գիտաժողովներին մասնակցություն, գիտակրթական մրցանակներ՝ միջազգային հեղինակավոր, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներում և այլն: Կառավարության որոշմամբ, քաղաքացուն տարկետում կտրվի համապատասխան կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության ժամկետով: Տարկետման ժամկետի ավարտից հետո ոլորտում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն երկրորդ անգամ կարող է տարկետում տրվել: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել տարկետման համար եզրակացություն տվող հանձնաժողով, որը բաղկացած կլինի ոչ պակաս, քան 11 անդամից: Հանձնաժողովի կազմում ներառվելու են ՀՀ ԿԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ: Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |