Ուկրաինայի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳՆ-ն զսպվածության եւ լարվածության աճ հրահրող ցանկացած քայլերից հրաժարվելու կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին: Այդ մասին է ասվում արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: «Միայն կողմերի միջեւ կառուցողական երկխոսության անհապաղ հաստատումն ու զարգացումը եւ ի շահ հայ ժողովրդի փոխզիջման պատրաստակամությունը պետք է դառնան այն բանալին, որը կնպաստի իրավիճակի շտկմանը եւ կայունության ապահովմանն ու անդորրի վերկանգնմանը երկրում:



Այն իրադարձությունները, որ այժմ կատարվում են Հայաստանում նրա զուտ ներքին գործն են: Միեւնույն ժամանակ Ուկրաինան հաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել հայ ժողովրդի համար այս դժվարին պահին: ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան տեղեկատվության համաձայն, Ուկրաինայի քաղաքացիները չեն տուժել այն ընդհարումների ժամանակ, որ տեղի են ունեցել Երեւանի կենտրոնում 2008թ. մարտի 1-ին»,-ասվում է փաստաթղթում:



Ուկրաինայի ԱԳՆ-ն նաեւ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց մինչ իրավիճակի կայունացումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---