Որ դեպքում մշակույթի գործիչները կօգտվեն տարկետման իրավունքից

Որ դեպքում մշակույթի գործիչները կօգտվեն տարկետման իրավունքից

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի և արվեստի բնագավառներում պատվավորի կոչում ստացած քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք կարող է տրվել: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:

Տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև բնագավառի այն գործիչները, որոնք միջազգային հեղինակավոր առնվազն երեք նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ կամ միջազգային հեղինակավոր հարթակներում, բեմերում և խոշոր միջոցառումներում պարբերաբար հանդես եկողներ են:

Սահմանված պայմաններին համապատասխանող գործիչներին տարկետում կտրվի երկու տարի ժամկետով, իսկ հետագա նշանակալի նվաճումների պարագայում՝ նաև երկրորդ անգամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---