Բաքուն հայտնել է զինծառայողի զոհվելու մասին

Բաքուն հայտնել է զինծառայողի զոհվելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է սպանվել: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:

Սպանվածը Մանաֆով Իբրահիմն է:

2018-ին Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 3-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։

Ավելի վաղ,ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---