Ավտոբուսի «դիլիջանյան տյունինգը» Ղազախստանում 52 մարդու կյանք է խլել20 հունվարի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում հունվարի 18-ին 52 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսի հրդեհի հետևանքով: Ինչպես հայտնում է Ղազախստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Երլան Տուրգումբաևը, հրդեհը բռնկվել է ավտոբուսը զոդող լամպի միջոցով տաքացնելու պատճառով: «Մասնավորապես, հայտնաբերվել է զոդող լամպ, որն օգտագործվում էր այրվող խառնուրդով, մասնավորապես, բենզինով: Միևնույն ժամանակ, հետաքննության և հարցաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ ավտոբուսում եղել է 5 լիտր բենզին պարունակող պլաստիկ տարա, որի պատճառով էլ բռնկվել է հրդեհը, որի արդյունքում զոհվել է 52 մարդ», - ասել է Տուրգումբաևը, հայտնում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ ավտոբուսում ցուրտ է եղել, և զոդող լամպն օգտագործվել է որպես տաքացուցիչ: 2 ժամից ավելի միացված լինելու հետևանքով գազաբենզինային խառնուրդը լցվել է մեքենայի խցիկ, պլաստիկ տարայի միջից բենզինը պատահաբար թափվել է, և բռնկված կրակը 5 րոպեում հասցրել է խլել ավտոբուսի 55 ուղևորից 52-ի կյանքը, 2 վարորդը որջ է մնացել: Զոդող լամպն ավտոբուսի տաքացման նպատակով օգտագործվել է նաև Դիլիջանում: 2017-ի դեկտեմբերին Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ ավտոբուսում ջեռուցումն ապահովվում է բաց կրակի միջոցով: Ինչպես հետո էր պարզվել, այդ տարբերակով դիլիջանյան Աբովյան-Կաղնի խաչ երթուղին սպասարկող ավտոբուսը ջեռուցվում էր ոչ առաջին տարին: Սոցցանցերում և լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո «ԲԻԼՏրանս» ՍՊԸ, որին պատկանում է այդ երթուղին, հեռացրել էր ավտոբուսի վարորդին աշխատանքից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |