Լավրովը հերքել է սիրիական Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը![]() 20 հունվարի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի քրդաբնակ Աֆրինից ռուսական զորքերի հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այդ հաղորդագրությունները հերքվել են»,-ասել է նա՝ մեկնաբանելով Աֆրինից ռուս դիտորդներին դուրս բերելու վերաբերյալ հաղորդագրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, որտեղ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ցամաքային ռազմական գործողություն սկսել սիրիացի քրդերի դեմ: Անկարան հայտարարել էր նաև, թե համաձայնեցնում է իր գործողությունները Սիրիայում Մոսկվայի հետ: Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանքիլին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սկսվել է գրոհը YPG ուժերի դեմ, որի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ՝ նշելով, սակայն, որ թուրք զինվորականները դեռ չեն հատել սահմանը: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |