ՈւԵՖԱ նախագահ. Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին՝ դա պետք է կասեցնել23 հունվարի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ միությունը պայքարելու է ֆուտբոլում մրցակցային բալանսի պահպանման համար: «Հարուստ ակումբները գնում են բոլոր լավագույն խաղացողներին: Մենք պետք է կասեցնենք դա»,-ասել է նա The Telegraph-ին տված հարցազրույցում, հայտնում է Eurosport-ը: Առաջիկայում Չեֆերինը հանդիպում է ունենալու առաջատար ակումբների սեփականատերերի հետ՝ քննարկելու համար եվրոպական ֆուտբոլում խաղացողների աշխատավարձերի և գործակալների միջնորդավճարների սահմանափակման հարցը: «Մենք կպարտավորեցնենք այն ակումբներին, որոնք չեն պահպանի նոր կանոնները, ճոխության հարկ վճարել»,-ասել է ՈւԵՖԱ նախագահը: ՈւԵՖԱ-ն մտադիր է սահմանափակումներ ներմուծել տրանսֆերի համար՝ տարբերությունը գնումների և վաճառքների միջև չպետք է գերազանցի 100 մլն եվրոն: Չեֆերինը կսահմանափակի այն ֆուտբոլիստների քանակը, որոնց ակումբները կգնեն կամ վարձակալության կվերցնեն՝ խուսափելու համար մի իրավիճակից, երբ «Չելսիի» հետ պայմանագիր ունի ավելի քան 50 ֆուտբոլիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |