Մխիթարյանն իր ՄՅՈւ-ի մարզաշապիկը կհանձնի բարեգործության՝ օգնելու քաղցկեղով հիվանդ հայ մանուկներին

Մխիթարյանն իր ՄՅՈւ-ի մարզաշապիկը կհանձնի բարեգործության՝ օգնելու քաղցկեղով հիվանդ հայ մանուկներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր՝ արդեն նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը կհանձնիբարեգործության՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով:

Մարզաշապիկի վրա ստորագրել են ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստները:

«Ի նշան երախտիքի ՄՅՈւ-ի երկրպագուներին և «Միկի. հայ հերոսը» վավերագրական ֆիլմում իրենց ներդրումն ունեցած մարդկանց, ես ակումբի բոլոր ֆուտբոլիստների անունից ստորագրած մարզաշապիկը հանձնում եմ բարեգործության՝ օգնելու Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին», -գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---