ՄԱԿ. Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել23 հունվարի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն ունի, որ տեղահանված անձանց քանակը սիրիական քրդաբնակ Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով կարող է աճել: «Ցանկացած մարտական գործողություն հանգեցնում է մարդկանց տեղահանման Սիրիայում: Մենք տեսանք դա Իդլիբում, որտեղ սեփական տները լքեց ավելի քան 200.000 մարդ: Այնպես որ դա մեզ միշտ է մտահոգում: Ես կցանկանայի հուսալ, որ գործողությունը չի հանգեցնի դրան, սակայն ցանկացած ռազմական գործողություն վերաբնակեցում է հրահրում »,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտան սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում:հունվարի 22-ին թուրքական զորքերը նոր հարձակում են սկսել Աֆրինի ուղղությամբ՝ Ազազի կողմից: Քրդերի ինքնապաշտպանական ուժերի՝ YPG-ի, ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին թուրքերի ռազմական գործողությանը սիրիական Աֆրինում հավանություն տալու մեջ: «ՌԴ-ն ևս պատասխանատու է այս հարձակման ու խաղաղ բնակչության զոհերի համար»,- ասվում է YPG հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |