Գերմանիայում 6 մարդու սպանած բուժակին ևս 97 մարդու մահվան մեջ են մեղադրել23 հունվարի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում բուժակ աշխատող Նիլս Հեգելին, որը ցմահ ազատազրկում է կրում հիվանդների սպանության համար, մեղադրանք է ներկայացվել ևս 97 մարդու սպանելու համար: Գերմանական Օլդենբուրգի դատախազությունը կարծում է, որ 41-ամյա տղամարդը 62 հիվանդի է սպանել քաղաքի հիվանդանոցում և ևս 35-ին հարևան Դելմենհորսթի բուժհաստատությունում: Ըստ դատախազի, Հեգելը վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին կյանքի համար վտանգավոր չափաբաժիններով դեղամիջոցներ է ներարկել՝ «ցույց տալու համար իր աշխատակիցներին ու պետերին մարդկանց կյանքի վերադարձնելու իր ունակություններն ու ձանձրույթի դեմ պայքարելու համար»: Մարդկանց կյանքը փրկելու համար նրան նույնիսկ «փրկարար Ռեմբո» են անվանել, գրում է Lenta.ru-ն Nordwest-Zeitungշ-ի վրա հղումով: Բուժակն օգտագործել է սրտի առիթմիա և հիպոտոնիա առաջացնող դեղամիջոցներ, հետո աշխատել է վերակենդանացնել հիվանդներին, սակայն դա միշտ չէ, որ ստացվել է: Նա աշխատել է հիվանդանոցներում 1999-2005 թթ.: Ըստ քննության, առաջին սպանությունը նա կատարել է 2000-ին Օլդենբուրգում, որտեղ Հեյգելին ոչ մի անգամ չեն բռնել, սակայն սկսել են կասկածել և ազատել են աշխատանքից: Բայց լավ կարծիք են գրել նրա մասին և նա տեղավորվել է Դելմենհոլսթի հիվանդանոցում, որտեղ շարունակել է սպանությունները: Հանցագործության վայրում նրան բռնել են միայն 2005-ին: 2008-ին և 2015-ին նրան դատապարտել են սպանության և սպանության փորձի 6 դեպքի համար: 2017-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հեգելը կարող է մեղսկից լինել 97 մարդու սպանության: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |