Չինաստանում 9 ժամում երկաթուղային հանգույց են կառուցել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին չինական Լունյան քաղաքային շրջանում սկսվել էր երկաթուղային հանգույցի կառուցումը, որը պետք է 3 խոշոր երկաթուղային ճյուղ միավորեր դեպի Նանլոնգ տանող մեկ երկաթուղում: Արդեն հունվարի 20-ին աշխատանքն ավարտված էր՝ այդ ամենի համար պահանջվեց 9 ժամ: Ըստ LADbible, ամբողջ գիշեր աշխատել է 1500 բանվոր: Նրանք բաժանված էին 7 խմբի և միաժամանակ տարբեր խնդիրներ էին կատարում: Նրանց օգնել է նաև 7 գնացք և 23 էքսկավատոր: Բանվորները հասցրել են ոչ միայն հանգույցը կառուցել, այլ նաև տեղադրել լուսացույցներն ու երթևեկության վերահսկման համակարգերը, գրում է tjournal.ru-ն: Ամբողջությամբ Նանլոնգի երկաթուղու կառուցումը կավարտվի 2018-ին: Ըստ նախագծի, այն հիմնական տրանսպորտային հանգույցը կդառնա Չինաստանի կենտրոնական և հարավ-արևելյան հատվածների միջև: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |