«Օսկարի» հավակնորդները հայտնի են23 հունվարի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Լոս Անջելեսում հրապարակվել է «Օսկարի» հավակնորդների ցանկը: Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմն առաջադրված է միանգամից 13 անվանակարգում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված են բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին», «Փոստը», «Մութ ժամանակներ», «Կանչիր ինձ քո անունով», «Դյունքերք», «Ջրի ձևը», «Հեռացիր», «Լեդի բըրդ» և «Երևակայական թելը» ֆիլմերը: Օսկարի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում կպայքարեն Սալի Հոքինսը («Ջրի ձևը»), Ֆրանկ Մքդորմանդը, («Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսսուրի) սահմանին»), Մարգո Ռոբինը («Ես, Տոնյա»), Սիրշա Ռոնանը («Լեդի բըրդ») և Մերլի Սթրիփը («Փոստը»): «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են Թիմոթի Չալամեթը («Կանչիր ինձ քո անունով»), Դանիել Դեյ-Լուիսը («Երևակայական թելը»), Դանիել Քալույան («Հեռացիր»), Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»), Դենզել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել»): Լավագույն ռեժիսորի կոչմանը հավակնում են Քրիստոֆեր Նոլանը («Դյունքերք»), Ջորդան Փիլը («Հեռացիր»), Գրետա Գերվիգը («Լեդի բըրդ»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Երևակայական թելը»), Գիլյերմո Դել Տորոն («Ջրի ձևը»): «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում կպայքարեն «Հրաշալի կինը» (Իսպանիա), «Վիրավորանք» (Ֆրանսիա, Լիբանան), «Առացն սիրո» (Ռուսաստան), «Վերքը» (Հարավաֆրիկյան հանրապետություն), «Հրապարակը» (Շվեդիա): Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա մարտի 4–ին Լոս Անջելեսում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |