Էրդողան. Աֆրինից հետո Մանբիջն է լինելու24 հունվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կընդլայնի ռազմական գործողությունը Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելով՝ մենք կանխեցինք տարբեր ուժերի խաղերը, որոնք իրենց ծրագրերն էին ուզում իրականացնել մեր տարածաշրջանում: Մանբիջից սկսած Սիրիայի հետ մեր սահմանի ամբողջ երկայնքով մենք ամբողջությամբ կմաքրենք մեր տարածաշրջանն ահաբեկիչներից, կապահովենք ձեր անվտանգությունը»,-ասել է Էրդողանն Անկարայում՝ ելույթ ունենալով տեղական կառավարման մարմինների ղեկավարների առջև, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, Թուրքիայի և սիրիական ընդդիմության կորուստներն Աֆրինում 7-8 հոգի են եղել, միչդեռ հակառակորդը կորցրել է 268 մարտիկ: Մինչդեռ քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնք դիմակայում են թուրքական բանակին, հայտնում են 200 թուրք զինծառայողի և թուրքամետ գրոհայինի մահվան մասին: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |