ԼՂՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին պահպանել հրադադարի ռեժիմը 5 մարտի 2008 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւլյան հատվածը, գրավել է Լեւոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: ԼՂՀ զինված ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում, մի քանի ժամ տեւած ինտենսիվ մարտերից հետո, հակառակորդը մարտադաշտում թողնելով 8 զոհ եւ սպառազինություն, դիմել է փախուստի»: Ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինվոր: Այդ մասին ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: «ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում փաստել, որ ադրբեջանական կողմը նման գործողությունների միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն շփման գծում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ նախազգուշացնում է Ադրբեջանին, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն այսուհետ եւս վճռականորեն կկասեցվի: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: Մինչդեռ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել են 4 ադրբեջանցի զինծառայողներ, վիրավորվել են Գերանբոյի շրջանի Տափղարաղոյունլու գյուղի երկու բնակիչ: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը ԼՂ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: «Ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում օգուտ չի բերի ոչ հակամարտող կողմերին, ոչ էլ ողջ տարածաշրջանին ընդհանուր առմամբ»,-նշել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |