Ծխելու սահմանափակումները մասամբ կտարածվեն նաև էլեկտրոնային ծխախոտների վրա

Ծխելու սահմանափակումները մասամբ կտարածվեն նաև էլեկտրոնային ծխախոտների վրա

PanARMENIAN.Net - Կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված հակածխախոտային նոր օրենքի նախագծով տուգանաքներ են նախատեսվում նաև արգելված վայրերում էլեկտրական ծխախոտի օգտագործման համար:

Նախագծով արգելքը տարածվում է ծխախոտի փոխարինիչների՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, սակայն ծխախոտ չպարունակող ապրանքների վրա, այդ թվում և էլեկտրոնային եղանակով աշխատող սարքի պատկանելիքների՝ քարթրիջի, տարայի վրա:

Խոսքը, սակայն, գնում է միայն այն փոխարինիչների մասին, որոնք աերոզոլ առաջացնում են լուծույթի այրման արդյունքում:

Մասնակցեք հարցմանը՝ Կո՞ղմ եք, թե դեմ ծխելու դեմ բարձր տուգանքներով պայքարին:

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:

Այն բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում: Մասնավորապես, Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---