Թրամփը պահանջում է չեղարկել վիզաների խաղարկությունն ու սահմանափակել գրին քարտերի տրամադրումը26 հունվարի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա մնալ երկրում 1,8 մլն ներգաղթյալի, որոնք Ամերիկա են ժամանել երեխա ժամանակ իրենց ծնողների հետ, սակայն փոխարենը պահանջել է Կոնգրեսից չեղարկե լվիզաների խաղարկությունը և ընտանիքի վերամիավորման ծրագիրը սահմանափակել ամուսիններով և անչափահաս երեխաներով, որի շրջանակում կարելի է ԱՄՆ-ում բնակվելու իրավունք ստանալ: Թրամփի ծրագրով նախատեսվում է նաև ֆինանսավորել պատի կառուցումը ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին, գրում է «Դոժդը» Reuters-ի վրա հղումով: Այդ առաջարկներն արդեն քննադատության առարկա են դարձել ներգաղթյալներին աջակցող կազմակերպութւյունների և պահպանողականների շրջանում, որոնք առաջարկը «համաներում» են համարել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող օտարերկրացիների համար: Քվեարկությունը Կոնգրեսում կարող է կայանալ փետրվարի սկզբին: Անչափահաս տարիքում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած միգրանտների հետ կապված իրավիճակը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց աշխատանքը, քանի որ ժողովրդավարներն ու հանրապետականները Կոնգրեսում վիճում էին այդ օտարերկրացիների համար կարգավիճակը երկարացնելու շուրջ: Երկրում նրանց մնալը արտոնող ծրագիրը գործում է մինչև մարտ: Թրամփը սպառնացել էր փակել այն, եթե Կոնգրեսը չգտնի այլ, փոխզիջումային ծրագիր: Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ կոչ էր արել սահմանափակել ներգաղթն ԱՄՆ և արտաքսել երկրում գտնվող ապօրինի ներգաղթյալներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |