Կոնստանտին Զատուլին. Մենք պաշտպանում ենք այն միջոցները, որոնք նախաձեռնվել էին Հայաստանի իշխանությունների կողմից 5 մարտի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին շահավետ չէ Հայաստանում «գունավոր» հեղափոխությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավորը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Այսօր նրանք, ովքեր աջակցում են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետության դեմ են հանդես գալիս: Դատելով այն տեսանյութից, որը մենք տեսել ենք հեռուտատեսությամբ, Հայաստանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները իշխանությունների վրա հարձակվելու միջոց էր, որը ոչ մի երկրում իշխանությունը չպետք է հանդուրժի»,- ասել է Զատուլինը:Նա խորհուրդ է տվել Երեւանում ՌԴ դեսպանատանը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ին ավելի օպերատիվ պատասխան տալ Հայաստանում տեղի ունեցող երեւույթներին: «Մենք Ռուսաստանում չենք հանդիսանում Հայաստանում տեղ ունեցող իրադարձությունների դատավորներ, սակայն մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որեւէ «գունավոր» հեղափոխություն չլինի: Մենք պաշտպանում ենք այն միջոցները, որոնք նախաձեռնվել էին Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է Պետդումայի պատգամավորը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |