«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի սփոյլերներ են հայտնվել![]() 2 փետրվարի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին հայտնի են դարձել 8-րդ եթերաշրջանի սյուժեի մանրամասները: Նրանք տեսանկարահանել են եզրափակիչ մասի տեսարաններից մեկի նկարահանումները: Տեսանյութը հրապարակվել է երկրպագուների Watchers on the Wall կայքէջում: «Սա ինչ-որ փոքր արտահոսք չէ: Սա իսկական ավարտն է ձեր համար»,-հայտարարել են տեսագրության հեղինակները: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է նկարահանման հարթակում այրվում Վինտերֆելը՝ Սթարքերի պապենական ամրոցը: Երկրպագուները ենթադրել են, որ Վինթերֆելի անկումը կապված է կամ սերիալի գլխավոր հակահերոս Գիշերվա արքայի հետ, որը վիշապ է ստանում, կամ թագուհի Սերսեայի, որը վայրի կրակ՝ վտանգավոր և թեթև բռնկվող հեղուկ ունի, գրում է Lenta.ru-ն: Մեկ այլ վարկածով՝ Սթարքերի տունն անհայտ պատճառով կարող էր հրկիզել Դեյեներիս Տարգարիենն իր վիշապներով: Հունվարի 30-ին դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը սերիալում կատարում է Արյա Սթարքի դերը, հրաժարվել է սերիալի թողարկման ժամկետի մասին իր խոսքերից: Նրան էին վերագրում այն արտահայտությունը, թե 8-րդ մասի պրեմիերան տեղի է ունենալու 2019-ի ապրիլին: «Գահերի խաղը» ցուցադրվում է HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին, վերջին էպիզոդը ռեկորդային է եղել սերիալիների մեջ դիտումների քանակով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |